Իրանը պատրաստվում է հակահարված տալ Միացյալ Նահանգներին Մերձավոր Արևելքում՝ հաղորդել է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի Telegram ալիքը։ Ավելի վաղ հաղորդվել էր, որ «ամերիկացիները սխալ հաշվարկներ են արել», քանի որ Իրանը նախկինում տարհանել էր բոլոր նյութերը երեք միջուկային օբյեկտներից, որոնք հարված էին ստացել ԱՄՆ-ի կողմից։               
 

«Հետահայաց» շքահանդես Աբովյան 16-ում

«Հետահայաց» շքահանդես Աբովյան 16-ում
01.04.2016 | 11:10

«ՑԱՎՈՔ, ԱՅՍ ՈՉ ՍՈՎՈՐԱԿԱՆ ՑՈՒՑԱՀԱՆԴԵՍԸ ԴԱՐՁՅԱԼ ԴՈՒՐՍ ՄՆԱՑ ԼՐԱՏՎԱՄԻՋՈՑՆԵՐԻ ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆԻՑ»


Մարտի 22-28-ին հերթական կերպարվեստային տոնն էր Հայաստանի նկարիչների միության մեծ ցուցասրահում։ Արվեստասեր հանրության դատին էր ներկայացվել միության պահոցներից դուրս բերված ութ տասնյակ ստեղծագործություն։ Ցուցադրությունը աննախադեպ էր նշանակությամբ և յուրօրինակությամբ։ Հետահայաց ցուցահանդես` «Ռետրոսպեկտիվ»։ Սա էր ցուցահանդեսի խորագիրը։ Ներկայացված էին Ռեգինա Ղազարյանի, Հրաչյա Հակոբյանի, Նիկոլայ Քոթանջյանի, Հովհաննես Շարամբեյանի, Ֆելիքս Եղիազարյանի, Վարդիթեր Կարապետյանի, Արտաշես Հովսեփյանի և այլոց ստեղծագործությունները։ Իմ զրուցակիցներն են ՀՆՄ նախագահ Կարեն Աղամյանը և քարտուղար Խաչատուր Ազիզյանը։


«ՆԵՐԿԱՅԱՑՎԱԾ ԵՆ 1970-80-ԱԿԱՆՆԵՐԻ ՍՏԵՂԾԱԳՈՐԾՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ»


-Պարոն Աղամյան, սա այսպիսի առաջի՞ն ցուցահանդեսն է։
-Ո՛չ։ 1999-ին կազմակերպեցինք մեր ֆոնդերում առկա կերպարվեստի նմուշները։ Ցուցահանդեսը այսպես էր անվանվել` «Սոցռեալիզմի հետքերով»։
-Ստեղծագործությունները ի՞նչ սկզբունքով են ընտրվել։
-1970-80-ականների ստեղծագործություններն են, ներկայացված է 80-ից ավելի աշխատանք։ Ցավոք, այս ոչ սովորական ցուցահանդեսը դուրս մնաց լրատվամիջոցների ¥Հ1-ից և «Շողակաթից» բացի¤ ուշադրությունից, նրանք, անշուշտ, իրազեկված էին, սակայն անուշադրության մատնեցին միության նախաձեռնությունը, և արվեստասերների ճնշող մասը այդպես էլ անմասն մնաց ցուցահանդեսից։

«ՇԱՏԵՐՆ ԵՆ ՑՈՒՑԱՀԱՆԴԵՍՈՒՄ ԻՐԵՆՑ ՍՏԵՂԾԱԳՈՐԾՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՓՆՏՐՈՒՄ»


-Պարոն Ազիզյան, նման ցուցահանդեսը պարզապես հաճելի վերհո՞ւշ է։
-Հաճելի վերհուշ են մեր ֆոնդերի հարստությունը ցուցադրելը, նաև մեր տաղանդավոր նկարիչներին ներկայացնելը։ Ցուցահանդեսը շատ հաջողված է, և մենք սա ավանդույթի ենք վերածելու, պարբերաբար կազմակերպելով նման ցուցահանդեսներ։ Ներկայացված ստեղծագործությունները մեր ֆոնդի երևի թե տասներորդ մասն են, այնպես որ դեռ շատ հաճելի անակնկալներ են սպասում արվեստասերներին։ Հետաքրքրությունը մեծ է նաև մեր նկարիչների կողմից։ Շատերն են այցելում և ցուցահանդեսը դիտելով` նաև իրենց ստեղծագործություններն են փնտրում։


Վրեժ ԱՌԱՔԵԼՅԱՆ

Դիտվել է՝ 1451

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ